Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Այդպես էլ չսովորեցինք զգալ ու լսել ժամանակը

Այդպես էլ չսովորեցինք զգալ ու լսել ժամանակը
12.01.2025 | 12:38

Պետությունն իր քաղաքացիների առաջ ունի պոզիտիվ պարտավորությունների հսկայական շարք։

Դրանցից հրաժարումը նաև պետության իմաստի և գոյության սկզբունքների վերափոխում է։

Սա, կարծես, հենց Ֆուկույամայի ազատականացման գաղափարների մեջ է տեղավորվում։

Եթե հաշվի առնենք, որ արդեն վաղուց է խոսվում պետության դերի և կառավարման սկզբունքների մասին, հատկապես՝ դրանց նմանեցում վերազգային կորպորացիաների կառավարմանն ու բովանդակությանը, ապա ամեն ինչ կընկնի իր տեղը։

Միայն թե, և՛ Ֆուկույաման, և՛ ազատականացման մյուս ջահակիրների ջանքերը, կարծես, հետաձգվելու են՝ հաշվի առնելով աշխարհում պահպանողականության և ազգայինի վրա հիմնված գաղափարների հաղթարշավի նոր ձևավորվող միտումները։

Իսկ Հայաստանը, ինչպես արդեն նշել եմ, մշտապես հետ է աշխարհից։ Լիբերալիզմի ծաղկման շրջանում մենք պահպանողական էինք խաղում, պահպանողականության վերածննդի պահին մենք լիբերալ ենք խաղում, կոմունիզմի ծաղկման շրջանում՝ կապիտալիստ, իսկ կապիտալիզմի ծաղկման շրջանում` սոցիալիստ:

Այդպես էլ չսովորեցինք զգալ պահը, զգալ ու լսել ժամանակը և գործել ըստ այնմ:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 2102

Մեկնաբանություններ